Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան. ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել մոտ ապագայում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 09:13

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում Ջորջ Մեյսոնի համալսարանում գիտական հանրությանն է ներկայացվել ամերիկյան եւ մի շարք այլ կազմակերպությունների միջոցներով հրատարակված Հակամարտությունների վերափոխման հանդեսի առաջին համարը: Հանդեսի գործադիր խմբագիր, հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանն անդրադառնալով բուն ղարաբաղյան հակամարտության զարգացման հեռանկարներին, նշել է, որ եթե մինչեւ ապրիլյան պատերազմ իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, ապա քառօրյա պատերազմը սառեցրեց որոշ ռազմատենչ տրամադրություններ:

«Ապրիլից հետո պատերազմի հնարավորությունը նվազել է, որովհետեւ այն սկսող կողմը պետք է լիներ Ադրբեջանը, իսկ ապրիլն ապացուցեց, որ պատերազմով խնդիրը կարգավորել հնարավոր չէ եւ դա հաշվի առնելով կասկածում եմ, որ այսօր Ադրբեջանը կրկին չի փորձի գնալ նման քայլերի»:

Վերլուծաբանի կարծիքով սակայն, ապրիլյան պատերազմից եւ զոհերից հետո կողմերի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ ո՛չ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը զիջումների պատրաստ չեն:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչը համամիտ է, որ ապրիլյան պատերազմը փոխզիջումն անհնար է դարձրել մոտ ապագայում: Նախկին դիվանագետի կարծիքով սակայն, ապրիլից հետո ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղիով է ընթանում.

«Այժմ մենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության իրավիճակում ենք եւ դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, քան կար մինչ ապրիլ, քանի որ այժմ երկու կողմերը տեսան, որ ռազմական ուղին միակ ճանապարհն է պահպանել իրենց դիրքերը ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ միջազգային ասպարեզում»:

Ռիչարդ Կազլարիչի խոսքով, ձմռան ցրտի պայմաններում ղարաբաղյան հակամարտության շրջանում պատերազմը քիչ հավանական է, սակայն առաջիկա գարունը կարող է իր հետ վտանգավոր իրավիճակ բերել:

Արման Թարջիմանյան

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    ապրիլն ապացուցեց, որ պատերազմով խնդիրը կարգավորել հնարավոր չէ եւ դա հաշվի առնելով կասկածում եմ, որ այսօր Ադրբեջանը կրկին չի փորձի գնալ նման քայլերի
    ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31