Հաղպատից, երբ բարի լույսով հայացքդ հառնում ես հեռուներ՝ բնությամբ զմայլվելու եւ մաքուր օդ շնչելու համար, աչքի են զարնում ամպերին հասնող ծխի քուլաները: Թվում է՝ բնության հրաշք. սարերի գագաթներին ամպերն են «նստել» ու թանձրությամբ ծածկել շրջակա գյուղը:
Բայց իրականում այն Ալավերդու պղնձամոլիբդենային ֆաբրիկայի ծուխն է, որը եթե ալավերդցիների համար, այսպես ասած, «կերակրող ծուխ» է, ապա մի փոքր այն կողմ գտնվող Աքորի եւ Սանահին գյուղերի համար ուղղակի թույն է:
Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«Առավոտ»
04.10.2016