1in.am-ի հաղորդմամբ՝ այսօր երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երբ լուրը ճշտելու համար կապ են փորձել հաստատել Ռաֆիկ Գրիգորյանի հետ, հեռախոսազանգին լացակումած պատասխանել է Գրիգորյանի կինը, ով փոխանցել է, որ Ռ. Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել եւ այս պահին նրան հետազոտում են բժիշկները: Նաեւ հայտնի է դարձել, որ Արկադի Փելեշյանը զինված է եւ սպառնում է այլ հայտնի անձանց եւս։
Այս առնչությամբ քիչ առաջ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Հեղինե Բիշարյանից:
Նա ասաց, որ նման ինֆորմացիա չունի. «Իսկ ի՞նչ իմացաք, որ դա այդպես է: Եթե ինչ-որ մեկը մի բան է գրում, 30-40 լրագրողներով պետք է զանգահարեք մեկի լուրը ճշտե՞ք: Ժամը 12-ին զանգել ասում եք՝ կարո՞ղ է էն մի քաղաքում դեպք է եղել: Ես նախ չեմ իմանում: Վստահ չեմ, որ այդպիսի բան եղած կլինի»:
Տիկին Բիշարյանը զարմացավ, որ իրեն այդ հարցով այդ ժամին անհանգստացնում ենք եւ լուր ենք ճշտում. «Ասես Ղարաբաղի սահմանն է խախտվել». «Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ծեծել է, կամ էլ դա էլ հարց է՝ դա այդպես է, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ տիկին Բիշարյանը մեզ տեղեկացրեց, որ զանգահարել է Վանաձոր եւ ճշտել է` «նման բան չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
վաղը բոլորը կիմանան որ մի ստախոս ել դու ես, ու թե ումից ես ինչ ճշտել