«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
«Առաջին լրատվական»-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Ռ. Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել և այս պահին նրան հետազոտում են բժիշկները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: