Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Կարապետյանի մեկ այլ որոշմամբ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը: