Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը, հանդես գալով մինչեւ 14 տարեկան տղաների պայքարում, 11 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը զիջեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբբոեւին:
Այդուհանդերձ, հայ պատանին տեղ զբաղեցրեց այս տարիքային խմբի աշխարհի հինգ ուժեղագույն շախմատիստների շարքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի