Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից ստացված համեմատաբար նոր զենքերի զգալի մասը ՀՀ-ն իրավունք չունի օգտագործել ԼՂ-ում». Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 04,2016 21:30

«200 միլիոն դոլարի դիմաց ՌԴ-ից ձեռք բերվող զենքի զգալի մասը ոչ թե 80-ականների զենք է, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, այլ նույնիսկ էլ ավելի հին: Այնտեղ կան 60-ականների զինատեսակներ»,- Aravot.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է վարկային պայմաններին՝ ըստ Դանիել Իոաննիսյանի պետք է հաշվի առնել, թե ինչքանով են այդ զենքերը մատակարարվում. «Սա է իրականում հարցը, քանի որ վարկ տվող ու զենք մատակարարողը նույն սուբյեկտն է՝ ՌԴ-ն, պետք է հաշվի առնել, թե ինչ գնով է այդ զենքը վաճառում: Իսկ զենքի գինը մեզնից գաղտնի է պահվում ու չի հրապարակվում՝ որ զինատեսակը ինչ գնով է վաճառվում»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, շատ հարցեր կան՝ օրինակ արդյոք այդ զինատեսակները շուկայական գներով են տրվում, թե՞ ավելի թանկ կամ էժան. «Ռուսաստանի տեսանկյունից, եթե նայենք, սա շատ հաջող պայմանագիր է, որովհետեւ սա ՌԴ ռազմական արդյունաբերությանը նոր եռանդ, նոր իմպուլս կհաղորդի, բացի այդ, ՌԴ զենքերի մի մասը պահեստներում մնացած զենքեր են եւ փաստորեն պահեստներում մնացած զենքը մեզ վրա կվաճառեն, հետո դրա համար տարաժամկետ վճարում կանենք… իրականում այստեղ հարցը վարկային պայմանները չեն: Վարկային պայմանները ոչ շատ լավն են, ոչ շատ վատն են: Հարցը ռազմական տեսանկյունից պետք է նայել՝ ինչ նախապայմաններով են այդ զենքերը մեզ տրվում: Դատելով շրջանառվող որոշ պաշտոնական տեղեկություններից՝ ստացվում է՝ ՌԴ-ից ստացված համեմատաբար նոր զենքերի զգալի մասը ՀՀ-ն իրավունք չունի օգտագործել ԼՂ-ում: Մենք օրինակ` ականատես եղանք, թե ինչպես սմերչերի վրա ծառայող մի պատասխանատու  սպա հայտարարեց, որ ապրիլյան պատերազմին հայկական սմերչերը չգործարկվեցին, որովհետեւ Հայաստանի սահմանների նկատմամբ  ոտնձգություն չեղավ, այլ միայն Արցախի սահմանին էր կոնֆլիկտը: Սա ջրի երես է հանում նաեւ այն, որ S 300 համակարգերը, թեեւ հին համակարգեր են, բայց տեղակայված են Գորիսում եւ ոչ թե Արցախում»:

Մեր զրուցակիցը վաղ է համարում նաեւ «Իսկանդերների» շուրջ ոգեւորությունը. «Ես համարյա համոզված եմ, որ նաեւ Իսկանդերները ԼՂ-ում գործարկվելու համար չեն, որովհետեւ Իսկանդեր համակարգերով Բաքու խոցելու համար, դրանք պետք  հասցնել Ստեփանակերտ կամ Ասկերան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե նույնիսկ ձեր ասածով է իրավունք չունեք տպագրել ինֆորմացիոն միջոցներում՝դրանով դուք Բաքվին մեսիջ եք ուղարկում,որ այդ զենքերը ձեզ չեն սպառնում,կարող եք հագիստ ձեր ,,ավանտյուրան,,շարունակել:Մյուս կողմից էլ դու ով ես,որ քեզ հաշվետվություն տան:Այդ որ երկրի իշխանություններն են հրապարակում այդպիսի տվյալներ?…:Թեկուզ մեկ օրինակ բեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31