Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթե գմբեթը» «Իսկանդերների» համար չէ. Մանվել Սարգսյան

Հոկտեմբեր 04,2016 21:07

Ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի համատեղ հայտարարությունը տակտիկական հրթիռների արտադրության մասին ՌԴ կողմից Ադրբեջանին սիրաշահելու հերթական քայլ է: «Խոսքը վերաբերում է ինքնաթիռներին»,- համատեղ հրթիռների արտադրության լուրն ավելի որոշակիացրեց քաղաքագետը:

Ըստ նրա, ՌԴ-ն փորձում է համատեղ արտադրությամբ հանգստացնել Ադրբեջանին. «Սա կարող է այս վիճակից օգտվելու, Ադրբեջանին հանգստացնելու առաջարկ լինել, որովհետեւ իսկանդերների ցուցադրությունից հետո  տարբեր զրույցներ սկսվեցին՝ ինչու Ռուսաստանը տրամադրեց, այսինքն` ՌԴ-ի կողմից փորձ է արվում Ադրբեջանին իր ծրագրերի մեջ ներգրավել: Բայց այդ փորձը պետք է դիտարկել ՌԴ քաղաքականության համատեքստում, երբ մի կողմից ՌԴ-ն Ադրբեջանին է զենք տրամադրում, հետո Հայաստանին է զենք վաճառում՝ այսպես վարում իր քաղաքականությունը»:

Պարոն Սարգսյանը անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե «Երկաթե գմբեթ» են պատրաստվում ձեռք բերել, որով կարող են որսալ նաեւ «Իսկանդեր»:

«Իսկանդերը որսալու խնդիր չկա: Իրենց մեջլիսի մի պատգամավոր է նման հայտարարություն արել, որ Իսրայելի հետ պայմանավորվում են հակահրթիռային սարք  ձեռքբերել՝ հայտնի «երկաթե գմբեթը»: Բայց դա կամ հենց այնպես հայտարարություն էր կամ էլ այդ մարդն անտեղյակ էր, որովհետեւ «երկաթե գմբեթը» նման հրթիռների համար չէ: Այն ավելի ցածր ու մոտ թռչող հրթիռների համար նախատեսված սարք է»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի պատգամավոր Եվդա Աբրամովն էր «Երկաթե գմբեթի» մասին «սենսացիոն» հայտարարությունն արել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31