«Ոչ, ԲՀԿ-ում նման հարց չենք քննարկել: Եվ ես առնվազն կոռեկտ չեմ համարում նման հարց քննարկելը: Տիգրան Ուրիխանյանը գործող պատգամավոր է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին ԲՀԿ-ում արդեն քննարկվե՞լ է, թե խորհրդարանում ով է փոխարինելու Տիգրան Ուրիխանյանին:
Հիշեցնենք, Տիգրան Ուրիխանյանը երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Նաիրա Զոհրաբյանն, ի դեպ, չի կարծում, որ Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր կդնի. «Ես չեմ տեսնում որեւէ պատճառ, ինչի համար պետք է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր դնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ