Հոկտեմբերի 3-ին «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները Իջեւանում քաղաքացիներին բուժզննել են, նրանց ձեռքերին միացվող թեստերի միջոցով ախտորոշել հիվանդություններ, որպես բուժամիջոցներ, 5-40 հազար դրամով, նրանց վաճառել բնական հավելումներ: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից տեղեկացանք, որ այդ կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, եթե պարզվի, որ քաղաքացիներին վնաս է պատճառվել, կհարուցվի քրեական գործ:
Իրավապահներից ստացված տեղեկություններով ՝ Իջեւանում քաղաքացիների առողջական վիճակի զննությանը մասնակցել է բժշկական գործունեության լիցենզիա չունեցող 3 աղջիկ եւ 2 երիտասարդ: Սակայն բուժզննմանը մասնակցած իջեւանցիները դեռեւս բողոքներ չեն ներկայացրել ոստիկանության Իջեւանի բաժին:
Իջեւանի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ վերոհիշյալ ՍՊԸ-ի աշխատակիցները հեռախոսով իրեն նախապես առաջարկել են բուժզննել 17 օրգան, առաջին բուժզննման համար մուծել 7 հազար դրամ, որից հետո հետագա բուժզննումը կլինի անվճար: Նույն քաղաքացու ասելով՝ Իջեւանում բուժզննմանը հերթագրվել է քաղաքի եւ շրջակա գյուղերի շուրջ 90 բնակիչ:
Իրավապահներից տեղեկացանք, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «Առողջ կյանք» ՍՊԸ ընկերության աշխատակիցների գործունեության վերաբերյալ խարդախության հոդվածով քրեական գործ է քննվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
հարգելով հանդերձ բացառությունները,
Հայաստանում/Արցախում,
ոչ-բժիշկների եւ բժիշկների միջեւ զանազանությունը… պղտոր է
երկրի ամենալուրջ խնդիրներից մին, այս է