Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ. Ռ.Մուրադյան

Հոկտեմբեր 04,2016 17:52

Ռ.Մուրադյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Ուսուցիչը հանրային արժեք է: Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում:

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետություններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը և ներկայացնում ուսուցչին որպես հասարակության, հետևաբար և ազգի ստեղծագործ ուժ:

Շատ կարևոր է մեր ուսուցիչների ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ուսուցիչը մարդկության առջև կանգնած մարտահրավերների դիմակայողն է, մարտահրավերներ, որոնք բխում են անընդհատ փոփոխվող արժեքային համակարգից, որոնք գալիս են բարոյական դաստիարակության պակասից:Ուսուցիչը իր արժեքավոր նպաստն է բերում մեր պետության քաղաքացու ձևավորմանը. քաղաքացի, որ կարող է պայքարել իր ազգի և իր պետության անվտանգության համար, քաղաքացի, ով կարող է պայքարել իր պետության զարգացման համար, պայքարել՝ հաղթելով պատերազմներում, տարբեր հարթակներում՝ թե սպորտային և թե կրթական, հաղթել արժանապատվորեն: Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ, կամեցողությամբ, ստեղծագործականությամբ, առողջ քննադատությամբ և մրցակցությամբ՝ հանուն առաջընթացի:

Եվ այս ամենը պատվով կատարելու համար շատ կարևոր է, որ մենք բոլորս ուսուցչին վերաբերվենք որպես հանրային արժեք, և ուսուցչի հեղինակությունը բարձր պահելը ոչ միայն իր՝ ուսուցչի, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Այս ուղղությամբ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախության 25 տարիների մեր ձեռքբերումները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրի վարած քաղաքականությունը այդ ուղղությամբ ճիշտ ուղու վրա է:

Անկախության սերունդ դաստիարակող, հերոսներ կերտող ուսուցիչնե′ր, Ձեր տոնը շնորհավո′ր, մեր խորին խոնարհումը Ձեզ, Ձեր մասնագիտությանը, որն ինքնին առաքելություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Այո ուսուցիչը մեր հասարակության կերտողն է: Ցավոք սրտի սա չի վերաբերվում ձեր նման ուսուցիչներին՝ Սերժ Սարգսյանի երկրպագուներին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31