ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Հայ ֆերմերների միության, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Հրաչիկ Ջավադյանին, Աշոտ Ոսկանյանին և Սերգեյ Ստեփանյանին ոլորտի խնդիրները և զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով:
Նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներում, և նախատեսում է առաջիկայում հանդիպել գյուղատնտեսության ոլորտի հասարակական հատվածի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրների շուրջ նրանց մոտեցումները ճշգրտելու նպատակով և լսելու նրանց առաջարկները, որոնք հաշվի կառնվեն նոր ծրագրի կազմման ժամանակ:
Իրենց հերթին Հայ ֆերմերների միության անդամները շնորհավորել են Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ պատրաստակամ են աջակցել և իրենց փորձով օգտակար լինել նախարարությանն առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու և գյուղատնտեսության ոլորտի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղիներ գտնելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ուղղությունների և մեխանիզմների, արտադրության կազմակերպման, իրացման և այլ խնդիրների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժին