Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ելույթին, որ «Սասնա ծռերի» ապստամբության երկրորդ փուլն է լինելու եւ արյուն է թափվելու:
Նա ասաց. «Երբ որ խոսում եք ապստամբության երկրորդ փուլի մասին, սիրելիներս, ախր առաջին փուլը մարսեք, առաջին փուլի ձեր մեղքերը փորձեք ձեր վրայից թոթափել, որը չի ստացվելու, հետո համարձակություն ունեցեք խոսել երկրորդ փուլի մասին»:
Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ ապստամբները չեն կրակել, բայց երրորդ փուլում թիրախավորված կրակահերթ են բացելու:
Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Այդ նախադասությունը, սիրելի գործընկերուհի, երբ հնչեցնում էիք, մի՞թե չէիք մտածում, որ երեք սպանված ոստիկանների երեխաները եւ ընտանիքները լսում են ձեզ: Սպառնալիք հնչեց՝ արյունը լինելու է շատ: Ես ձեզ ինչ որ պետք է, գոնե մտքում պետք է ասեմ: Կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն: Ի վերջո, ԱԺ ամբիոնը եւ բարձրախոսը քաղաքական ամբիոն եւ բարձրախոս է: Խնդրում եմ որոշ քաղաքական գործիչները, որոնք ցայտնոտային վիճակում են հայտնվել, ես հասկանում եմ, քաղաքական հայտարարություններում լինեն զուսպ եւ կոռեկտ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ