Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային կրթական համակարգերի զարգացումը` համագումարի առանցքում  

Հոկտեմբեր 04,2016 17:29

Մոսկվայում այսօր ամփոփվել են «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության համակարգում առկա հիմնախնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են:

«Անկախության տարիներին, անշուշտ, մենք ձևավորել ենք մեր ազգային կրթական համակարգը, բայց փոքր ժողովուրդների համար շատ կարևոր է, որ կարողանան ապահովել ազգային կրթակարգերի սահուն զարգացումը մեծ տարածքներում: Քաղաքակրթական, հատկապես կրթական մեծ տարածքներին անդամակցումը և համաշխարհային զարգացումներին մեր ընդհանուր գաղափարախոսության ուղղորդումը շատ կարևոր են: Այս առումով մեր քննարկումները Մոսկվայում բավականին արդյունավետ էին: Մեր գործընկերներն ունեն այն համոզումը, որ պետք է համընթաց, առանց եղածը քանդելու և վտանգելու կարողանանք զարգացնել մեր ազգային կրթական համակարգերը` համաշխարհային կրթական գործընթացներում առաջիններից մեկը լինելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Երկօրյա համագումարի ընթացքում պատվիրակները մասնագիտացված խմբերում քննարկել են հանրակրթության ողջ ոլորտին առնչվող ժամանակակից մանկավարժության մարտահրավերներն ու հիմնախնդիրները, փորձել համընդհանուր ուղիներ գտնել դրանց լուծման համար, անդրադարձել մանկավարժական կադրերի պատրաստման և կրթության համակարգին վերաբերող ամենատարբեր հարցերի: Մանկավարժության, կրթական գործի նորագույն մեթոդների ներկայացման համար կազմակերպվել են նորարար-մանկավարժների վարպետաց-դասեր:

Համագումարի շրջանակում կազմակերպվել է նաև ԱՊՀ երկրների կրթական համակարգերի ձեռքբերումներն ու հաջողությունները ներկայացնող ցուցահանդես: Պատվիրակներն այցելել են Մոսկվայի թիվ 1409 պետական գիմնազիա, որտեղ ծանոթացել են ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կառավարման նոր համակարգին ու կրթական գործընթացի կազմակերպման ժամանակակից և նորագույն մոտեցումներին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31