Գյումրու ավագանու այսօրվա լարված նիստում, որտեղ կրքեր էին բորբոքվել Սամվել Բալասանյանի, ավագանու անդամների ու ԳԱԼԱ կուսակցության անդամների միջև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցի շուրջ, միակ հաճելի պահը օլիմպիական ոսկին Գյումրի բերած Արթուր Ալեքսանյանին Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհելն էր։
Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքն է առաջարկել ավագանուն այս հարցը մտցնել օրակարգ, քանի որ նա արժանի մարդ է, արժանի հոր զավակ ու պարզերես է արել ոչ միայն գյումրեցիներին, այլ ամբողջ ազգին։
Ավագանին այս որոշումը ընդունեց միաձայն ու բարձր ծափահարություններով։ Ավագանին նաև որոշեց 2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել։ Գումարի ընդհանուր չափը 11 միլիոն 700 հազար դրամ էր։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ