Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Ֆրանսիայի դեսպա՞ն

Հոկտեմբեր 04,2016 17:13

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում գոյություն ունեցած բացթողումների համար պատասխանատվություն պիտի կրեր նաև Մովսես Հակոբյանը, սակայն դրա փոխարեն նա նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ:

Ըստ պարոն Պապյանի՝ ԳՇ պետի պաշտոնը կարևոր զինվորական պաշտոն է, և բանակի բուն ղեկավարը նա է. «Մովսես Հակոբյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար էր, և մենք տեսանք իր ղեկավարման տարիներին տեղ գտած բացթողումները հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Բացթողումների պատասխանատուն ի վերջո ինքն էր: Սակայն լուրջ պատասխանատվության հարց չեղավ, մինչդեռ ակնկալում էի, որ նա պետք է լինի պատասխանատուներից մեկը»:

Արա Պապյանը նշեց, որ ինքը կցանկանար այդ պաշտոնում տեսնել ավելի երիտասարդ և ոչ սովետական անցյալ ունեցող մի գեներալի, որն այլ կերպ կմտածեր. «Այսօր մեր բանակը գործում է խորհրդային մեթոդով՝ քանակի առումով, երբ զինվորի կյանքը ոչինչ է, և մենք մտնում ենք մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ, ինչը մեզ կկործանի»:

Դառնալով Յուրի Խաչատուրովին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակմանը՝ պարոն Պապյանը նկատեց. «Խաչատուրովին մի բան պիտի տային, դրա համար ուղղակի այդ պաշտոնը տվեցին»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ պաշտոն չտվեցին Սեյրան Օհանյանին, պարոն Պապյանն այսպես արձագանքեց. «Չտվեցին, կտան, հիմա դեսպանների տեղեր են բացվում, մի տեղ կնշանակեն: Մեկ-երկու երկիր կա. օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Վիգեն Չիտեչյանին վաղուց ուզում են փոխել, տարիքը լրացել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Սեյրան Օհանյանին Ֆրանսիայում դեսպան նշանակելը ցույց կտա, թե ինչ խղճուկ վիճակում է մեր երկրի դիվանագիտությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31