«Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ուտելիք տարած Արթուր Սարգսյանին ուտելիք տանողների շարքում էր նաեւ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ Արթուր Սարգսյանին չաջակցելը սրբապղծություն է:
«Նա ցույց է տվել մարդկային բարձրագույն արժեքը, նա օգնության ձեռք է մեկնել սովածին: Թե հոդվածներով ինչ է, ինձ դա քիչ է անհանգստացնում: Այդ մարդն իմ սրտի մեջ տեղ ունի»,- ասաց նա:
Եղիշե Պետրոսյանը կարծում է, որ կարելի էր Արթուր Սարգսյանին ազատ արձակել. «Որովհետեւ նա հաշմանդամ է, որովհետեւ անձնուրաց մարդ է: Եվ նա բոլորիս սպիտակ երես արեց: Ինքը արեց այն, ինչը երեւի թե բոլորս պարտավոր էինք անել»:
Եղիշե Պետրոսյանը ասաց, որ իշխանության հայտարարություններն իր համար հիմք չեն. «Իրենք աջուձախ ստի մեջ են թե՛ իրենց տնտեսական քաղաքականությամբ, թե՛ բարոյական վարքով լրիվ ստի մեջ են, իրենց ասածն ինձ ի՞նչ: Ես տեսնում եմ մարդ, որը մարդկային շատ մեծ արժեքներ է ցույց տվել, եւ ես այդ մարդուն հարգում եմ, վե՛րջ: Ուրիշ բան, հոդված ինձ չի հետաքրքրում: Ես այդ մարդուն անգամ երգ եմ նվիրել, շուտով կհրապարակվի, կոչվում է՝ «Հաց բերողը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ