Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Մենք հաց բերող Արթուրի գործը մի փոքր շարունակում ենք»

Հոկտեմբեր 04,2016 16:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ քաղաքացիներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ուտելիք տարած Արթուր Սարգսյանին ուտելիք էին տանում: Նրանք Էրեբունի թանգարանի մոտից երթով շարժվել էին դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Արդեն հիմնարկի մոտ քաղաքացիները որոշեցին հավաքած ուտելիքը մասերի բաժանել եւ ուղարկել քրեակատարողական հիմնարկում գտնվող մյուս համախոհներին:

Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պարզապես իրենց խղճի պարտքն են կատարում Արթուր Սարգսյանի նկատմամբ. «Մենք Արթուրի գործը մի փոքր շարունակում ենք: Առաջիկայում էլի կլինեն ակցիաներ, կփորձենք բոլորին տանել»:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի կալանքի երկարաձգմանը՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Սա իրավական որեւէ գործընթաց չէ, սա կամայականություն է: Մենք փորձելու ենք այս մարդկանց հանել: Շատ-շատերը ուղղակիորեն Քրեական օրենսգրքով որեւիցե գործողություն չեն իրականացրել, եւ նրանք այնտեղ են, որովհետեւ իշխանությունները դա ցանկացել են: Մի քանիսս, որ հիմա դրսում ենք, մեզ լրիվ հակառակ գործողության մեջ էին մեղադրում: Օրինակ` Վահագն Ղումաշյանը այդ օրը Սարի թաղում չէր եղել, բայց իրեն 50 քանի օր պահեցին Սարի թաղում զանգվածային անկարգությանը մասնակցելու համար: Մենք ամեն ինչ արել ենք, որ բախում չլինի, մեզ ուղղակիորեն ծանր հոդված են կպցրել: Սրանք անհիմն են: Իսկ Արթուրին կառանձնացնեմ բոլորից, որովհետեւ Արթուրը խղճի բանտարկյալ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շարունակում էք այս անձին «ուտելիք տարած» առաքինի տիտղոսը տալ,
    «հաց տարած» բարի~ եւ գուրգուրոտ, հերոսատիպ անվանակոչումով անդրադառնալ

    նվազագոյնը՝ նշեցէք գոնէ թէ իր դէմ ընթացող օրինական գործընթացը հիմնված է այլ վերագրումների վրայ

    անկէ ետք՝ իւրաքանչիւր ընթերող ինք թող որոշէ թէ ո՞րմէկ վարկածը աւելի լուրջ, հաւանական է եւ իրականանման է,
    եւ հետեւաբար, թէ ո՞ր կողմն է հանրությունը ապուշի տեղ դնում

    մէջբերում, ձեր իսկ թերթից՝
    re: https://www.aravot.am/2016/09/19/736960/

    «Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: »

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/09/19/736960/

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31