«Պաշտպանության նախարարի և՛ նշանակումը, և՛ փոփոխությունը ճիշտ եմ համարում»,-համոզված է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանը, հիշատակելով նոր սահմանադրությունը, նկատեց. «Հիմա պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է ընկալվում: Փաստորեն, Վիգեն Սարգսյանը փոխնախագահի կարգավիճակով է գնում պաշտպանության նախարարություն»:
Ազատ Արշակյանի հավաստմամբ՝ Վիգեն Սարգսյանը վստահելի անձ է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլև նա ընդհանրապես վստահելի մարդու նկարագիր ունի»:
Ըստ Ազատ Արշակյանի՝ այժմ պաշտպանության նախարարը զբաղվելու է մատակարարումների, զինվորական կրթության, կադրային քաղաքականության հարցերով, միջազգային դիվանագիտությամբ:
Կարդացեք նաև
Դառնալով Վիգեն Սարգսյանի նշանակման հարցում հնչած քննադատություններին, թե նա անգամ բանակում չի ծառայել, չունի զինվորական կրթություն, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը պարզաբանեց. «Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը զինվորական կրթություն չեն ունեցել, բայց ամենածանր պայմաններում, երբ մենք փաստացի պատերազմի մեջ էինք գտնվում, նշված պետական այրերն են ղեկավարել մեր պետական բանակը»:
Արտակ Դավթյանը հպարտացավ, թե հայկական բանակն այնքան հզոր և ուժեղ է, որ ռազմաքաղաքական ղեկավարություն կարող է իրականացնել ոչ զինվորական անձ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նման մարդիկ պետք է չխոսեն այսպիսի լուրջ ոլորտի մասին…