Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դեղագործության ոլորտը ներկայացված է Իսպանիայի խոշորագույն ցուցահանդեսում

Հոկտեմբեր 04,2016 16:50

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 7 ընկերություններ հոկտեմբերի 4-6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկ միասնական տաղավարով ՛՛CPhI Worldwide2016՛՛ միջազգային ցուցահանդեսին ներկայացնում են մեր երկրի դեղագործական ոլորտի ձեռքբերումները: Ցուցահանդեսում հայկական ընկերությունները ներկայացնում են տեղական արտադրության դեղահաբեր, կապսուլներ, օշարակներ, կաթիլներ, բուսական թուրմեր, ներերակային ներարկման լուծույթներ և հետազոտական ծառայություններ:

«CPhI Worldwide»-ը դեղագործական միջազգային ցուցահանդես է, որը ոլորտի համաշխարհային մասշտաբի ամենամյա միջոցառումներից մեկն է: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, և այցելում են շուրջ 36 000 դեղագործության ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ:

«Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել ենք հիմնականում եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և նրանց համար նոր գործարար կապերի հնարավորություն ստեղծելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամը «Արմեն Ֆարմ», «Արփիմեդ», «Բիո-Քիմ», «Դարմանտեստ», «Էսկո-Ֆարմ», «Լիկվոր», «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին ապահովել է ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31