Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն՝ ասել է. «Մենք կատարել ենք առաջին շրջանի վարժությունը, փորձել ենք պահպանողական լինել: Նայելով նախորդ տարիների փաստացի ծախսերը, փորձել ենք պահպանողական լինել ապարատի պահպանման ծախսերով: Բայց 2-րդ շրջափուլը, որ պետք է իրականացնենք՝ արդյոք գնալո՞ւ ենք կառավարության ապարատի կրճատման, եթե դու դա կատարես առանց տնային աշխատանք կատարելու, առանց կառավարության բոլոր ճյուղերն եւ ֆունկցիաները ճիշտ գնահատելու, դա խիստ վտանգավոր է՝ կրճատել մի բան, որի կարիքն իրականում տնտեսությունն ունի»:
Պարոն Արամյանը նշել է, որ կապիտալ ծախսերի մասով 2017 թվականին 35 միլիարդ դրամ կխնայվի որոշ ԾԻԳ-երի կրճատումների հաշվին:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ