Դուբայում ընթացող լողի աշխարհի գավաթի առաջնությունում Դավիթ Համբարձումյանի անվան ՄԴ-ի սան, 14-ամյա Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում ցույց տվեց 25,35 վայրկյան արդյունք եւ 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Արթուրը գերազանցեց Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վահան Մխիթարյանի՝ 2012 թվականին Սանկտ-Պետերբուրգում սահմանած Հայաստանի ռեկորդը՝ 25,47:
Պատանի լողորդը հանդես եկավ նաեւ 100 մետր ազատ ոճում եւ 52,15 արդյունքով 69 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 24-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Բարսեղյանի ՖԲ էջի