Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողված ՏԻՄ ընտրություններ, թե՞ սպասումների գերագնահատում

Հոկտեմբեր 04,2016 16:05

2016թ. հոկտեմբերի 2-ին ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:Հոկտեմբերի 2-ի ընտրություններին ներգրավված էին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր մարզերի 377 համայնքներ:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցվել են մի շարք խախտումներ, գրանցվել են ավանդական դեպքեր, երբ խմբերով մարդկանց են բերել քվեարկելու համար, տարբեր տեղերում կաշառքներ են բաժանվել կամ փորձեր են եղել: Հայաստանի պատմության 25 տարիների ընթացքում միշտ էլ եղել են վերը նշված ժողովրդավարությանը հակասող և ՀՀ քաղաքացուն ոչ հարիր ընտրախախտումները:

Նաև գրանցվել է մահացու դեպք, ով եղել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդը: Շատ ցավալի է և պետք է պարզել, թե ինչու է քաղաքացու ինքնազգացողությունը վատացել:

Ընդհանուր հայացք գցելով այս ամենին և դասեր քաղելով այս ընտրություններից ևս, պետք է հետևություններ անել և պատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին:

Ժողովրդավար Հայաստան ունենալու համար պետք է անցկացվեն մինիմալ խախտումներով, արդար ընտրություններ: Ցանկացած ՀՀ քաղաքացու կեղծված կամ գնված ձայն ցեխ է շպրտում ՀՀ անվան վրա միջազգային ամբիոններում: Անվստահություն է ներշնչում և հիասթափության խորը արմատներ է գցում ՀՀ այն քաղաքացիների մոտ, ովքեր պայքարել և պայքարում են ժողովրդավար և անկախ Հայաստան ունենալու համար:

Ինչևէ 2016թ. ՏԻՄ ընտրություններն արդեն պատմություն են, և այն քաղաքապետերը, ովքեր ստանձնել են այդ պատասխանատու պաշտոնը, պետք է անեն ամեն ինչ, որ ոչ թե գոհ լինեն միայն իրենց ընտրած քաղաքացիները, այլև գոհ լինեն այլ թեկնածուներին ձայն տվածները նույնպես: Քաղաքացու վստահությունը միայն կարելի է ձեռք բերել նորանոր բարեփոխումների և քաղաքի առջև ծառացած առաջնային խնդիրներին լուծում տալու դեպքում:

Չնայած այս ամենին, ՀՀ քաղաքացու ցանկությունից և կամքից է կախված ժողովրդավար, արդար և հզոր Հայաստանի ստեղծման գործընթացը:

Աշոտ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31