Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մուկուչյանը հերքում է, որ ոստիկանները քյաբաբ են կերել. Քյաբաբ ուտելու ահազանգ չկա

Հոկտեմբեր 04,2016 16:00

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի վերընտրման հարցը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բողոքեց, որ ընտրատեղամասերի մոտ ոստիկաններն իրենց գործառույթները չեն կատարում. «Ձեւի համար՝ որպես գույք, նստած են տեղամասերում: Հնարավո՞ր է մի մոտեցում որոշեք ու իրենց հասկացնեք, թե ինչ գործառույթ ունեն: Իրենց համար այնտեղ նստած «քյաբաբ-մաբաբ» են ուտում ու ով ինչ բաժանի, ընտրակաշառք, իրենց վեջը չի»:

Տիգրան Մուկուչյանը հերքեց, որ ոստիկանները քյաբաբ են ուտում. «Որեւէ տեղամասում որեւէ ահազանգ չկա, որ այդ մարդիկ այնտեղ նստած քյաբաբով հաց են ուտում: Վերջիններս ունեն իրենց հստակ գործառույթը՝ կարգուկանոն պահպանելու առումով»:

Նա վստահեցրեց, որ ոստիկանները շատ լավ են աշխատել եւ միջամտել՝ ըստ պահանջի: Չի կարող լինել դեպք, որ ընտրատեղամասում կաշառք բաժանեն եւ ոստիկանները չմիջամտեն:

Հեղինե Բիշարյանն էլ վստահեցրեց, որ իր օրինակով կարող է ասել, թե որտեղ է հայտնվել ու ինչպես են փող բաժանելու դարակները փակել:

Հետո նա հարցրեց՝ ինչպես էլ հաշվում ենք, Բալասանյան դաշինքի ձայները չեն հասնում 40 տոկոսի. «Ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք անելու, զոռով կարելի՞ է նրան բրդել ներս»:

Տիգրան Մուկուչյանը «տղայական» պատասխան տվեց. «Մենք որեւէ բան անելու չունենք եւ ինչպես անելու էլ չունենք: Կան հստակ թվեր, իրականացվում է հաշվարկն ու վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31