Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահե էնֆիաջյան. Արդյոք նորընտիրները հետևողական են լինելու ժողովրդին տրված խոստումներն իրականացնելիս

Հոկտեմբեր 04,2016 15:55

Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել անդրադառնալու ՏԻՄ համակարգի նշանակությանը:
Հասարակությունում որոշակի կարծիք կա, որ երկրի կառավարման հիմնական գործընթացները սահմանափակվում են Նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության ինստիտուտներով, սակայն ՏԻՄ-ն ամենաանմիջական փոխկապակցվածությունն ունի հասարակությանը:

ՏԻՄ-ն է, որ կարևորագույն ազդակներն է ուղարկում վերը թվարկված բոլոր երեք ինստիտուտներին, որոնք իրենց հերթին չեն կարող հաշվի չնստել ժողովրդական կարծիքի հետ:

Եվ ուրեմն, ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում կարևորագույններից է:

Ի՞նչ տվեցին արդեն ավարտված ընտրությունները, արդյո՞ք հասարակական կարծիքը, մտահոգություններն ու նպատակներն ամբողջությամբ տեղ գտան քվեարկության վերջնական արդյունքում:

Արդյոք ընտրված համայնքի ղեկավարները կլինե՞ն ղեկավար ինչպես իրենց քվեարկած, այդպես էլ՝ իրեն ձայն չտված քաղաքացիների համար:

Արդյոք քաղաքական այլ հայացքներ ունեցած անձինք, իրենց ազատ քվեարկության իրավունքից օգտվելով, ստիպված չե՞ն լինի հատուցել դրա համար:

Արդյոք նորընտիրները հետևողակա՞ն են լինելու ժողովրդին տրված խոստումներն իրականացնելիս:

Օրինակները շատ են, երբ ընդգրկված համայնքի ղեկավարներն անտեսում են այն թաղամասերն ու փողոցները, որոնք մաս են կազմում այն ընտրատեղամասերին, որտեղ վերոնշյալ համայնքի ղեկավարները պարտվել են քվեարկության արդյունքում:

Սրանք կարևորագույն հիմնահարցեր են, որոնք, ցավոք, հայկական քաղաքական մշակույթում դեռևս արատավոր բնույթ են կրում, իսկ արդյունքում մեր հայրենակիցներն են ստիպված լինում համակերպվել նման կամայական մոտեցումների հետ:

Խնդիրն արմատական է, իրականում քաղաքացին չպետք է հաջորդ անգամ ձայն տա այն թեկնածուին, ով դադարում է աշխատել նրանց համար, ովքեր իր օգտին չեն քվեարկել:

Նման մոտեցումը կարող է դառնալ նոր հիմք և նոր մշակույթ, որի հետ ցանկացած ՏԻՄ ղեկավար չի կարող հաշվի չնստել: Ժողովուրդն իրենից անգերազանցելի ուժ է ներկայացնում և, երբ այդ ուժը սկսի ամբողջապես հակադարձվել չինովնիկին, ապա վստահեցնում եմ, մեր երկրում համակարգային փոփոխություններն ավելի դինամիկ բնույթ կկրեն:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար

Վահե էնֆիաջյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31