ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արտաշես Նազարյանը, որը համակարգում էր աշխատակազմի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության ու սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչությունների կողմից իրականացվող պետական քաղաքականության աշխատանքները, աշխատանքից ազատվելու դիմում է տվել:
Aravot.am-ի տեղեկություններով, այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ