Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օրս ԼՂՀ 2 զինծառայողի գլուխ չի վերադարձվել». Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 04,2016 15:41

«Իմ տեղեկություններով` ուսումնասիրված բոլոր նյութերն ուղարկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պետք է սպասենք առաջին արձագանքին, այսինքն, որ ստացել են»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինվորների կողմից ԼՂՀ ՊԲ զինծառայողների հանդեպ վայրագությունների եւ խոշտանգումների դեպքերի մասին, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի երկրորդ արձագանքը պետք է լինի այն մասին, որ նյութերն ընդունվել են, իսկ երրորդը` մասնավորապես Ադրբեջանին համապատասխան հարցումներ ուղարկելը: «Այսօրվա դրությամբ ավարտված է առաջին փուլը` գործերի կազմումը եւ ուղարկումը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ կախված դեպքերից` փուլերի միջեւ ժամանակահատվածը տարբեր է,-«Մինչեւ այսօր Ադրբեջանում ոչ մի քրեական գործ չի հարուցվել, երկու զինծառայողի գլուխ չի վերադարձվել: Այսինքն, ժամկետներ ասելը ճիշտ չի լինի»:

Բանախոսը նաեւ նշեց, որ ՄԻԵԴ-ի վճիռը շատ երկրներ շրջանցում են, սակայն այն հետագայում կարող է հիմք ծառայել միջազգային այլ կառույցների համար` Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31