Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի պլան» չկա՞. ռուս քաղաքագետի դիտարկումները

Հոկտեմբեր 04,2016 22:02

Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, դոցենտ, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովին «Առավոտ»-ը հարցրեց` Ռուսաստանի կողմից նախաձեռնություններ կարելի՞ է սպասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Հայերի եւ ադրբեջանցիների փոխարեն իրենց տեղում հայտնվի՞… Ո՛չ: Մոսկվան չպետք է դրդի դրան, նրան պետք չի: Գիտեք, մի առասպել կա, որն արդեն գրեթե 2 տարի թափառում է` «Լավրովի պլանը», որը ոչ ոք չի տեսել, դրա շուրջ շահարկումներ են», նկատեց մեր զրուցակիցը:

Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը

Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը

Կարծում եք, որ «Լավրովի պլան» գոյություն չունի՞, դրանք շահարկումնե՞ր են ընդամենը, հարցրեցինք Սերգեյ Մարկեդոնովին: «Ես չեմ ասի` գոյություն ունի, թե ոչ, ես չեմ տեսել, դա չեն տեսել նրանք, ովքեր հղում են անում այդ փաստաթղթի վրա, նման փաստաթուղթ չկա: Պետք է քննարկել այն, ինչ կա: Գոյություն ունեն Մադրիդյան թարմացված տարբեր սկզբունքներ, դրանք մենք կարող ենք քննարկել, այն, ինչ բանակցությունների սեղանին են, դրանք մոտավորապես հասկանալի են` դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների ապաբռնագրավումը: Սրանք են այն հարցերը, որոնք քննարկվում են, որոնց շուրջ էլ բախվում են կողմերի դիրքորոշումները` հարցը, ով որ քայլը պետք է անի առաջինը, ով` երկրորդ քայլը: Ահա, հարցերի այն փունջն է, որը երկար տարիներ մնում է անփոփոխ», պատասխանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հոկտեմբերի 5-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31