«Միջազգային կառույցների նման հայտարարությունները քաղաքական նպատակներ են հետապնդում: Իրենց այդպես է ձեռնտու»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի մասին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք` ըստ զեկույցի` բարելավվել է ՀՀ մրցակցային միջավայրը, գրանցվել է հակամենաշնորհային քաղաքականության առաջընթաց:
«Անկախ նրանից, թե ինչ են ասում, մենք գիտենք, թե իրականում ով ենք մենք: Եթե մի երկրում այսպիսի անտանելի արտագաղթ է…ում հետ խոսում ես` ահել, ջահել, առաջինն ասում են` «պատրաստվում ենք գնալ»…սա մեր երկիրն է, հասկանո՞ւմ եք` ժողովուրդ ջան…ո՞ւր եք գնում: Իհարկե, ոչ թե մեղադրում եմ Ձեզ, այլ ասում, որ մարդիկ անելանելիությունից են նման քայլերի դիմում»,-հավելեց Վարդան Բոստանջյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ