Կալանավայրում գտնվող «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը, որը ներկայանում է նաեւ որպես Մխիթար Մոս-Մուշեղյան, Aravot.am-ի հետ զրույցում գովեց մշակույթի նորանշանակ նախարարին: «Արմեն Ամիրյանը արժանի մարդ է՝ այդ պաշտոնում:
Որպես մտավորական, առանձնակի հարգանք ունեմ իր անձի նկատմամբ, թեեւ երբեք չեմ պատկերացրել պետական պաշտոնյայի դերում: Ամեն դեպքում կարծում եմ, որ ինքը շատ լավ կղեկավարի գերատեսչությունը, քանի որ համենայն դեպս ինքը մշակույթի մարդ է, ոչ թե ոմանց նման, որ մի տեղից ինչ-որ տեղ են հայտնվում, բայց երբեք իրենց տեղում չեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ