Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր նախարարները կասկածելի ու անորոշ հարաբերություններում չեն գտնվել». Վարդան Բոստանջյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 15:00

«Լավատեսության հիմք տվել է վարչապետը: Իսկ մյուս փոփոխությունների առումով գոնե ուզում եմ մտածել, որ դրանք լավ են լինելու,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով ՀՀ նոր վարչապետի իրականացրած կադրային փոփոխությունների մասին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Չի կարելի մտածել, որ անընդհատ վատ է լինելու: Որոշակի նախադրյալներ կան` նոր նշանակվածները կասկածելի, բարդ, անորոշ, մշուշ ռեժիմներում եւ հարաբերություններում չեն գտնվել, իրենց գրաված տեղերում հարաբերական արդյունավետ եւ կանոնակարգված գործունեություն են իրականացրել»,-նորանշանակ նախարարների մասին ասաց Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով. «Հասարակությունն այլեւս իրավունք չունի «հավատի դեֆիցիտի» պարագայում ասել, թե միևնույն է` ոչինչ չի փոխվելու: Շուտափույթ հաջողություն ակնկալել, իհարկե, պետք չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31