Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, հարցերից մեկը վերաբերում էր Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, որը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն։
Որպես զեկուցող հանդես էին գալու ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչները, քանի որ ավագանու այս որոշման դեմ նրանք սկսել էին ստորագրահավաք։ Ի դեպ, նշենք, որ ԳԱԼԱ կուսակցությունը ևս հաղթել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում և նրանից 4 ներկայացուցիչներ շուտով կհամալրեն ավագանու կազմը։
Սամվել Բալասանյանը, տեսնելով այս կուսակցության ներկայացուցիչներին, չկարողացավ զսպել իր վրդովմունքը, բարձր գոռում էր, զգալի էր, որ նա նյարդային վիճակում է ընտրություններից հետո։
«Բավական է, հանգիստ թողեք էս ժողովուրդը ապրի, հերիք է, իյա, վայ…»,-նյարդայնացած գոռում էր Սամվել Բալասանյանը։
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը փորձեց հանդարտեցնել կրքերը՝ ասելով. «Բոլորիդ խնդրում եմ հանդարտվեք, կրքերը հանդարտեցրեք», որին Սամվել Բալասանյանը հակադարձեց. «Հանդարտ են կրքերը, դուք ձեր կրքերից խոսեք»։
Լևոն Բարսեղյանն ասաց. «Ես առայժմ կիրք չեմ դրսևորել, օրենքով նիստը վարում է քաղաքապետը, բոլոր ելույթները կարող են լինել քաղաքապետի թույլտվությամբ, մնացած բոլոր ելույթները օրենքի կարգի խախտում են, մեր ավագանու կարգի խախտում են և օրենքի։ Երկրորդը օրենքի 14 հոդվածով քանի նիստը բաց է, քաղաքացիները կարող են գալ»։
Նա ասաց, որ իր՝ քաղաքապետարան մտնելու պահին շատ մարդիկ կային հավաքված առաջին հարկում, խնդրեց՝ թողնեն վերև բարձրանալ, եթե ներքում էլի մարդիկ կան։
Սամվել Բալասանյանը դարձյալ նյարդայնացած պատասխանեց. «Հրահանգել եմ, ուրիշ… էս ի՞նչ կատարվում էս քաղաքում, հասկացանք, չափ կա, թողեք մարդիկ հանգիստ բնակվեն, այ քեզ բան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
թող պաղ ջրով վաննա ընդունի: