Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Լեւոն Դոխոլյանը քիչ առաջ հադիպել են «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին, որոնք նախագահականի, իսկ ավելի ուշ Ազգային ժողովի դարպասների դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով վերագործարկել «Նաիրիտը»:
Պատգամավորները մինչ այդ խոստացել էին, որ հանդիպելու են եւ լսեն նրանց պահանջը, բացի այդ, ԱԺ ամբիոնից հարցը բարձրացնեն: Կեսօրի դրությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներին դեռեւս չէր հաջողվել «Նաիրիտի» թեմայով խոսել Ազգային ժողովում:
Բայց պատգամավորները գործարանի նախկին աշխատակիցներին վստահեցրել են, որ ընդմիջումից հետո «Նաիրիտի» թեմայով հայտարարությամբ են հանդես գալու: Պատգամավորների հետ հանդիպելուց հետո նաիրիտցիները բողոքի ցույցը դադարեցրել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ