«Կամք է պետք` գործունեություն ծավալելու համար»,-Կառավարության առաջիկա անելիքներն այսպես է բնորոշում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում նա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին բնութագրեց որպես «ժամանակակից բարձր մակարդակ ունեցող անձնավորություն, նաեւ դրսում գործունեություն ծավալած անձ». «Ծագեց հրամայական, որ ունենանք նոր մոտեցումներ առաջադրող եւ կենսագործող վարչապետ»:
Ըստ Վարդան Բոստանջյանի, նոր կառավարության ծրագիրը պետք է մեծապես նպաստի ներդրումների ներհոսք ապահովելուն. «Մենք օդի եւ ջրի պես դրա անհրաժեշտությունն ունենք: Նոր վարչապետի ծրագրի մեխն այն կտրվածքով է, որ ներդրումների ինստիտուտին զարկ տրվի: Մյուս կետն է` գործարար աշխարհի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք կորակվեն որպես գործընկերային: Հակառակ պարագայում հաջողություն ակնկալելը չափազանց դժվար գործ է դառնում: Այն ճնշումը, որ կա ՀՀ-ում, պետք է ձերբազատվել դրանից: Հակառակ դեպքում հատկապես ՓՄՁ-ները կկորցնեն գործունեություն ծավալելու հետաքրքրությունը»:
Անդրադառնալով ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկումներին` բանախոսը նկատեց, որ բոլոր պատգամավորներն էլ հոգնել են դրանցից. «Հասկանալի է, որ օրենսգիրքը պարունակում է ոչ ցանկալի հարաբերություններ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ