Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչն է հրապուրել Տիգրան Մուկուչյանին՝ այդքան վիրավորանքներից հետո նորից ԿԸՀ նախագահ առաջադրվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 14:48

5 տարի է՝ բողոքում են, պիտակավորում են, վիրավորում են: Ձեզ առաջարկել են ԿԸՀ նախագահի պաշտոնում: Ի՞նչն է հրապուրել քաղաքացի Տիգրան Մուկուչյանին՝ ուրիշ հրապուրիչ աշխատանք չկա՞, որ կարող եք անել, ի՞նչն է հրապուրել երկրորդ անգամ առաջադրվել ու գալ այստեղ. այս հարցն այսօր ուղղեց խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վերստին ԿԸՀ նախագահ առաջադրված Տիգրան Մուկուչյանին:

Նա պատասխանեց, որ առաջադրել են, ինքը տվել է համաձայնություն. «Հրապուրանքի խնդիր ընդհանրապես առկա չէ: Նոր Ընտրական օրենսգրքից հետո արվել է հսկայական աշխատանք: Առկա է կիսատ աշխատանք, սա է եղել համաձայնության հիմնական շեշտադրումը: Այն գնահատականները, որոնք հնչում են, եթե ես առաջադրման պարագայում չհամաձայնեի ընտրվել, լռելյայն կհաստատեի այն տեսակետը, որ այն, ինչ մեղսագրվում է ինձ, ունի հիմք»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց՝ «Այդ ո՞նց է լինում, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տնտեսություն ունեցող երկրում մարդիկ գնում եւ ձայն են տալիս իշխող կուսակցությանը: Ո՞նց կարող է դժգոհություն լինի, եւ ընտրեն այն թիմին, որը դժգոհության հիմնական պատճառն է»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Յուրաքանչուր ընտրող ինքն է կատարում իր քվեարկությունը: Թե ինչո՞ւ ընտրեց այդ տարբերակը՝ չեմ կարծում, որ կարող է լինել որեւէ բանաձեւ, որեւէ լուծում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Էս Մուկուչյանն էլ ինչ խոր Սեռժիկի ախպեր Լևոնն էղնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31