Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը մերժում է «Հայկական վերածնունդին»

Հոկտեմբեր 04,2016 14:43

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացառում է, որ «Լուսավոր Հայաստանն» ընդունի «Հայկական վերածնունդի» պայմանը եւ գալիք խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գան:

Հիշեցնենք, երեկ «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդին» առաջարկել էր Վանաձորում կոալիցիա կազմել եւ քաղաքապետ ընտրել:

Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) միջազգային ֆորումի պաշտոնական բացման արարողությունը

«Հայկական վերածնունդը» հակընդդեմ առաջար արեց`հաջորդ համապետական ընտրություններին միասնական մասնակցել, իսկ Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» միանա «Հայկական վերածնունդին»:

Էդմոն Մարուքյանը մերժում է «Հայկական վերածնունդի» պայմանները. «Ռեալ շանս կա: Միասին ունենք 18 մանդատ: Ասում ենք եկեք ընտրենք քաղաքապետ: Հիմա կամ ընտրում ենք կամ ՀՀԿ-ն ընտրում է իր քաղաքապետին: Երկրորդ տարբերակը չկա»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն մերժում «Լուսավոր Հայաստանի» առաջարկը: «Ես շատ հարգում եմ Էդմոն Մարուքյանին և հարգում եմ այն ձայները, որոնք հավաքեցին: Բայց պետք է հաշվի առնել, որ որպես ողջ երկրում կայացած քաղաքական ուժ, մենք նույնպես ունենք առաջարկներ և մոտեցումներ: Ըստ այդմ` մենք մեր առաջարկները հրապարակային արել ենք, որովհետև մեզ էլ է հետաքրքրում, որ անպայման լոկալ կառավարման մեջ ընդդիմությունը հաջողություն ունենա: Ես կասեի, որ այս քննարկումը չի փակվել, որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել, և մենք ունենք ժամանակ՝ մտածելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերենք: Թողեք, թող բանակցություններ տեղի ունենան, որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել: Ընդհակառակը, այդ բանակցություններն ու հանդիպումները նպաստելու են գտնելու լավագույն տարբերակը: Քանի որ հրապարակավ հայտարարություն էր եղել էդմոն Մարուքյանի կողմից, դրա համար մենք հրապարակավ պատասխանեցինք»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Նա բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Լրագրողների դիտարկումներից, որ «Հայկական վերածնունդի» ցուցակը Վանաձորում գլխավորող Արկադի Փելեշյանը սերտ կապերի մեջ է ՀՀԿ-ականների հետ, Հեղինե Բիշարյանին վրդովվեցրեց. «Դու Հանրապետականի հետ կապված չե՞ս, որ բարևում ես իրենց: Ինքն էլ այնքանով, որքանով»:

Նա նաեւ խոսք հղեց ժողովրդին. «Հարգելի ժողովուրդ, դուք ուզո՞ւմ եք ձեր կյանքում փոփոխություններ: Բոլորդ պայքարում եք, որպեսզի այսօրվա իշխանությունը փոխվի, այնպես, ինչպես ընդդիմությունն է պայքարում: Ինչո՞ւ հոկտեմբերի 2-ին երկու քաղաքներում կատարեցիք այլանդակ կեղծիքներ, ինչո՞ւ վերցրեցիք ընտրակաշառք, ինչո՞ւ ձայն տվեցիք ձեր չսիրած ՀՀԿ-ին, ինչո՞ւ նորից օգնեցիք Սերժ Սարգսյանին ու իր կուսակցությանը: Ընդդիմադիր ուժերին մեղադրում եք ՀՀԿ-ին բարև տալու համար, կոալիցիա կազմելու համար, բայց ամբողջ ժողովուրդը գլուխները կախ քվեարկեցին: Հիմա ես ուզում եմ էս ժողովրդին հասկանամ, եթե ես գալիս եմ Գյումրի, ժողովուրդ, դուք ինձ ասում եք՝ քյարթու հաց ենք առնում, որ էժան առնենք, թրջենք ուտենք, որ շատ փող չտանք, բա լո՞ւյս է տալիս ձեզ էդ 10 հազար դրամը»,- նշեց Բիշարյանը:

 

Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31