Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաթեմատիկայի Նոբելյան մրցանակ՝ ՀՀԿ-ին. Բալասանյան դաշինքի 15 մանդատը դառնում է 17՝ ԲՀԿ-ի 9 մանդատը՝ 8 (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 14:39

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Տիգրան Մուկուչյանին ասաց. «Դուք այսօր ԶԼՄ-ներին ասել եք, որ Բալասանյան դաշինքին 17 մանդատները տրվել են բացառապես օրենքի համաձայն: Ես չգիտեմ դուք որ օրենքին եք հղում արել: Ինձ թվում է ձեր եւ մեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են, որովհետեւ այն Ընտրական օրենսգրքով, որը մենք ընդունել ենք ԱԺ-ում, բոլոր հնարավոր բոնուսներով եւ վերահաշվարկներով, Բալասանյան դաշինքը 15 մանդատից ավելի չունի: Ես հասկանում եմ, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա եւ ՀՀԿ-ի մեր գործընկերները փորձում են ամեն կերպ հիմնավորել, որ Բալասանյան դաշինքը ունի այդ 17 մանդատը»:

Նա կոչ արեց դիմել Նոբելյան մրցանակի կոմիտե՝ մաթեմատիկայի ոլորտում նոր Նոբելյան մրցանակ հորինելու, որովհետեւ բոլոր հնարավոր հաշվարկներով՝ հաշվի առնելով անգամ ԿԸՀ-ի մատնանշած բոնուսային համակարգը՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, Հայկական վերածնունդը՝ 5 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրության արդյունքները հրապարակվելու են քվեարկությունից 7 օր հետո, իսկ իր հարցազրույցում հաշվի են առել նախնական արդյունքները: Նա ասաց, որ Նոբելյան մրցանակ պետք չի, բայց Նաիրա Զոհրաբյանի ասած մանդատների քանակը ստացվում է այն դեպքում, երբ բոնուսները չեն հաշվում: Իսկ եթե որեւէ մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, գործում է բոնուսը: Բալասանյան դաշինքը, ստացվում է, վերցրել է 40 տոկոսից ավելին. «Մենք որեւէ ավել բան չենք արել»:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց: Ըստ նրա, Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը որքան էլ ականներ դրած լինեն ԸՕ-ի մեջ, չի կարող այնպես լինել, որ ԲՀԿ-ի ստացած 9 քվեից մեկը հանեն, Հայկական վերածնունդ կուսակցության 5 քվեից մեկը վերցնեն եւ տան Բալասանյան դաշինքին:

Տիգրան Մուկուչյանն էլ արդարացավ, որ այդ հարցերը բարձրացնեիք Ընտրական օրենսգիրքն ընդունելիս. «Ոչ ոք մանդատ ձեզ դեռ չի տվել, որ վերցնի, պարզ թվաբանություն է, հաշվարկում են, նոր տալիս են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31