Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուի բաժանած ակնոցների հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 14:30

«Հասարակության մեջ կա Մուկուչյանի հանձնաժողով հասկացությունը: Ձեր հանձնաժողովն ունի խիստ բացասական ռեյտինգ՝ հեղինակություն»,-այսօր ԱԺ-ում ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Տիգրան Մուկուչյանին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ԱԺ-ում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցը:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ ԿԸՀ-ն ընտրական գործընթացում խաղացող չի. «Դուք ընդամենը կից կառույց եք, որն արձանագրում է այն, ինչ պետք է արձանագրվեր: Գոնե մեկը ձեր նախաձեռնությամբ կարող էր աղմուկ հաներ,որ քաղաքացին տեսներ՝ Մուկուչյանը հետեւողական է այս խախտման համար: Դուք այս դաշտում չկաք: Վերջին ընտրությունները՝ ձեզ փաստ. Բոլոր խախտումները կատարվում են մինչեւ հանձնաժողով: Իդեալական մշակած տարբերակ է աշխատում՝ կաշառքի, մարդկանց վրա ազդելու,անձնագրեր հավաքելու, հազար ու մի մեթոդ կա: Դուք չկաք, ո՞նց եք անելու՝ այս խնդիրը լուծելու համար: Սա ժողովրդավարության ողնաշարն է, դուք պաշտպանն եք, դատավորն եք դրա, բայց ազդեցություն չունեք: Որտե՞ղ է ձեր նախաձեռնողականությունը»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն պետական մարմին է, եւ օրենսդրությամբ սահմանված գործառույթներից դուրս չի կարող գործել. «Վերջիններիս գործառույթը ոչ թե քաղաքական գնահատական տալն է, այլ իրավական կարգավորումը գործընթացի»:

Արամ Մանուկյանը կոնկրետ օրինակ նշեց. «Վանաձորի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի թեկնածուն, որը նոտարն էր եւ իր անունով հիմնադրամ է բացել, հեռուստատեսությամբ գովազդում է, ասում է՝ բոլոր նրանք, ովքեր ակնոցի կարիք ունեն, եկեք ակնոցները ստացեք: Հազարավոր մարդիկ բարեգործական հիմնադրամի միջոցով ակնոցներ ստացան: Չէ՞ որ դուք տեսնում եք, որ սա ակնհայտ օրենքի խախտում է, չե՞ք կարող նախաձեռնել եւ արդարության տանել: Գոնե ցանկություն ունե՞ք, որ դառնաք խաղացող, կեղծիքների դեմն առնեք»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններին բազմաթիվ կուսակցությունների լիազոր անդամներ բազմաթիվ հարցերով դիմել են հանձնաժողովին եւ չի եղել դեպք, որ միջոցներ չձեռնարկվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31