Մինչ Ազգային ժողովի «Հայկական վերածնունդ» կուսակցության որոշ պատգամավորներ, ինչպես որ խոստացել են, իրենց ընդմիջման ժամին դուրս կգան նաիրիտցիներին լսելու, որոնք այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անում, գործարանի նախկին աշխատակիցները ներկայացնում էին, թե որքան պարտք ունի «Նաիրիտը» եւ դիմելով ՀՀ նախագահին, կառավարությանը` հորդորում գործարանն աշխատեցնել, որպեսզի լրացուցիչ պարտքեր չկուտակվի:
Նրանց խոսքերով, «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 40 միլիարդ դրամ` մոտ 80 միլիոն դոլար, որից 25 միլիարդը Երեւան ՋԷԿ-ի պարտքն է, 10 միլիարդը` հարկայինի, 1,3 միլիարդը`սպառած գազի դիմաց է պարտք կուտակվել, 1,3 միլիարդ էլ` էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը, 800 միլիոն դրամ` Երեւան ջրին:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նաիրիտցիները Ազգային ժողովի դիմաց էլ վանկարկեցին եւ հայտարարեցին, որ պայքարելու են այնքան ժամանակ` մինչեւ որ «Նաիրիտը» վերագործարկվի, հատկապես, որ երկու ներդրող` մեկը Ռուսաստանի Դաշնությունից, մյուսը` Սլովենիայից, արդեն ցանկություն են հայտնել գործարանը ոտքի կանգնեցնելու համար ներդրումներ անել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ