Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը

Հոկտեմբեր 04,2016 14:02

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի  գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության  նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:

Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան, շնորհակալություն հայտնելով Արփինե Հովհաննիսյանին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի  արդյունք են գրանցել:

Քննարկման ընթացքում առաջարկ է ներկայացվել շարունակել աշխատանքները էլեկտրոնային կառավարման ծրագրերի՝ լավագույնս կիրառման նպատակով կազմակերպվող դասընթացների ուղղությամբ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31