Մի խումբ քաղաքացիներ այժմ հավաքվել են Էրեբունի թանգարանի մոտ եւ պատրաստվում են ուտելիք տանել «Սասնա ծռեր» խմբավորմանը ուտելիք տարած Արթուր Սարգսյանին, որը իր կալանքն է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հավաքվածների մեջ էր նաեւ Արթուր Սարգսյանի հայրը՝ Ռոբերտ Սարգսյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր որդին երեք հիվանդություն ունի. «Պատերազմի վիրավոր, հաշմանդամ, ողնաշարը փշրված, օպերացիա արած, այդպիսի մարդուն մի ժամ չի կարելի բռնել: Ես հիշում եմ՝ զենք էր տանում, կինն էլ կռվում էր, ասում էր՝ մի տար, քեզ որ չեն տանում պատերազմ՝ ինչո՞ւ ես գնում: Դա էլ եղավ պատճառ, որ ընտանիքը քայքայվեց: Հայրենիք էր պաշտպանում, ի՞նչ հայրենիք, պաշտպանում էր, որ այս օրն ընկնի՞»: Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է զրուցել որդու հետ, պարոն Սարգսյանը հուզվեց՝ «Ես չեմ կարողանում խոսել, չեմ կարողանում նրա բառին պատասխանել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Գլուխ բարձր Հայրիկ, դուք հրաշալիմ մաքրամաքուր Մարդ եք դաստիարակել…