«Նշանակվել է արտահերթ համաժողով, որեւէ վարչության անդամ կաշկանդված չէ նորից առաջադրվելու եւ վերընտրվելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն`անդրադառնալով կուսակցության վարչության երեկ տված հրաժարականին:
Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք փաստացի մասնակցել են համայնքի ղեկավարի վեց ընտրությունների, որոնցից միայն մեկում են հաղթանակ տարել` Նոր Կյանք համայնքում: Վարչությունն, ըստ Փաշինյանի, չի համաձայնել այս վիճակագրության հետ`ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սա շատ լավ քաղաքական մշակույթ է նաեւ:
Պարտության պատճառները դեռ վերլուծված չեն: Դա կարվի համաժողովի նախապատրաստական փուլում`վարչության անդամության թեկնածուների նախընտրական արշավի ընթացքում: Քննարկումները կսկսվեն այսօրվանից`«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ