Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը հրաժարվեց մանդատից, ՀՀԿ-ն ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը՝ բողոքների ներքո (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 12:48

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Այսօր Գալուստ Սահակյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ Տիգրան Ուրիխանյանը կարող է 15-օրյա ժամկետում գրավոր դիմումով հետ վերցնել հրաժարականի իր դիմումը. «Իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում է ընդունված»:

Այսիր նաեւ քվեարկության դրվեց Հարկային օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին: Մինչ քվեարկությունը Հրանտ Բագրատյանը զգուշացրեց, որ փորձեցին պատը ծակել, բայց ոչ մի բան չի ստացվում փոխել: Նա ասաց, որ այդ օրենսգրքով առնվազն երկու հակասահմանադրական դրույք է պարունակում. «Մեկը այն է, որ կանխավճար է պահանջվում մարդուց, երբ ինքը փող չի աշխատել, երկրորդը՝ Սահմանադրությամբ ասվում է՝ պետությունը կրոնական կազմակերպությունների ազատություն է ապահովում: Ստացվում է, որ կաթոլիկ հայերի եկեղեցին հարկվում է, Հայ Առաքելականը չի հարկվում, դա Սահմանադրության կոպիտ խախտում է»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը 10 էջից ավելի առաջարկություններ է ներկայացրել, 90 տոկոսը չեն ընդունվել, եւ ինքը դեմ է քվեարկելու:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ականները չեն մասնակցելու քվեարկությանը:

Խաչատուր Քոքոբելյանը նույնպես դժգոհ էր, նա առաջարկեց գոնե մի քանի օրով քվեարկությունը հետաձգել, ստուգումների գործիքակազմը գոնե հստակեցնելու համար:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ իրենց քննարկման չեն հրավիրել. «Սա նշանակում է, որ նորանշանակ վարչապետն՝ իր թիմով, նույն դիրքորոշումն ունեն: Համակարգը գործում է՝ անկախ նրանից, թե ով է վարչապետ, ով է կառավարություն: Մենք գործ ունենք նույն կոռումպացված համակարգի հետ, մենք դեմ ենք քվեարկելու»:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հեգնեց, թե պարոն Սահակյան, ես ձեզանից բողոք ունեմ, ինչո՞ւ ինձ հրավիրատոմսեր չեք տվել, որ ես հրավիրեի: Նա ասաց, որ 25 քննարկում է եղել:

Հարկային օրենսգիրքն ամբողջովին ընդունվեց 78 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31