Հոկտեմբերի 2-ի ընտրությունները առանձնահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում ո՛չ միայն տեղական ինքնակառավարման ձեւավորման, այլեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տեսանկյունից։ Դա է պատճառը, որ, ամփոփելով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ պարտավոր ենք առանձնահատուկ ուշադրություն հատկացնել այս երկու քաղաքներին։
Այսօր այդ կապակցությամբ մեզանում հնչում են երկու տարբեր ու հակադիր գնահատականներ, առաջին՝ Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունները համարում են լիարժեք քաղաքական գործընթացի արտահայտություն, երկրորդ՝ հիմնվելով քվեարկության մասնակիցների համեմատաբար փոքր թվի եւ այլ թերությունների վրա՝ պնդում են, թե դրանք սովորական ՏԻՄ ընտրություններից այնքան էլ չէին տարբերվում։
Մենք համաձայն չենք այս գնահատականներից որեւէ մեկին, քանի որ տեղի ունեցածը անցումային երեւույթ էր՝ առաջին փորձը, ուստի ներառում էր ե՛ւ լիարժեքորեն քաղաքական ընտրապայքարի, ե՛ւ սովորական ՏԻՄ ընտրությունների առանձին տարրեր, որոնք միահյուսված էին միմյանց։
Այսպես. Գյումրիում ու Վանաձորում, ի տարբերություն շատ այլ քաղաքների ու գյուղերի, գործ ունեցանք լիարժեքորեն բազմակուսակցական ընտրապայքարի հետ, որի մասնակիցները չբավարարվեցին տեղական նշանակության հարցերի առաջադրումով, այլ միմյանց «վրայով անցան» բազմաթիվ քաղաքական խնդիրների հետ կապված։ Դրանք աչքի ընկան մասնակից կուսակցությունների բարձր ակտիվությամբ եւ հստակորեն դրսեւորված՝ իշխանության ու ընդդիմության բեւեռների ներկայացվածությամբ։
Կարդացեք նաև
Ավելին՝ այս երկու քաղաքներում արձանագրվեցին քվեարկության այնպիսի արդյունքներ, որոնք իրենց քաղաքական հետեւանքներով ենթադրում են բարեփոխված սահմանադրության մեջ կարեւորվող կուսակցական դաշինքների կամ կոալիցիաների ձեւավորման հեռանկարը։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում