Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն, այլ հասարակությունները». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 12:26

«Ամերիկայում միշտ հասկացել են, որ հնարավոր չէ միանգամից Ղարաբաղի հարցը լուծել: Պարզապես հիմա այդ մասին արտահայտվում են: Վերջապես Ջոն Քերին դա արտաբերեց, ուղղակի ասաց, որ արագ լուծում չի ակնկալվում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի  հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության լուծումն այսօր տեսանելի չէ, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա չի կիսում Քերիի տեսակետը, թե ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն այդ լուծմանը. «Ոչ թե ղեկավարները պատրաստ չեն, այլ երկու երկրների հասարակության մեջ չկա որեւէ կոնսենսուս` գոնե մոտակա 10-20 տարիների համար: Նման հասարակությունները, որոնք չունեն ապագայի ծրագիր, չեն կարող լուծել նման հակամարտությունները: Անգամ Հեյդար Ալիեւը, որը հակահայկական քաղաքականություն էր վարում սովետական տարիներին, կողմնակից էր եւ նպաստում էր նրան, որ հ/կ-ները, լրագրողներն իրար հետ հանդիպեն հնարավորինս շատ: Նա ողջունում էր բոլորի այցը Երեւան, Արցախ: Այդ քաղաքականությունը հույս էր ներշնչում, որ չնայած քաղաքական որոշումներում չկա ընդհանուր կետ, բայց կարելի է խաղաղ ապրելու կոնսենսուս գտնել: Իլհամ Ալիեւը իր հոր հակառակ ուղղությունը բռնեց»:

Որպես ալիեւյան հայատյացության քարոզի օրինակ` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ օրերս եղել է Կրասնոյարսկի բուհերից մեկում, որտեղ Ադրբեջանցի ուսանողը հրաժարվել է մեկ այլ խումբ տեղափոխվել` ասելով` «ես չեմ սովորի մի տեղ, որտեղ հայեր են սովորում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31