Միակ մխիթարությունը թերեւս այն է, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն իրենց բովանդակությամբ արմատապես տարբերվում են ՏԻՄ ընտրություններից, հետեւաբար՝ ծանոթ-մոտիկ- բարեկամներին ձայն տալու գործոնը կարող է զգալիորեն ավելի թույլ լինել։
Վերջին հաշվով՝ խորհրդարանական ընտրություններում երկրի քաղաքական ղեկավարության փոփոխության հարց է լուծվում, եւ ոչ թե որոշվում է, թե ով պիտի «կճմտի» ասֆալտի փողերից կամ իր մոտիկ-բարեկամներին մանկապարտեզի վարիչ-մարիչ նշանակի։
Այլ հարց է, որ ՀՀԿ-ն կարծես թե այս խնդիրն էլ է լուծել՝ «ռեյտինգային ընտրությունների» մեխանիզմի շնորհիվ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցականից բացի նաեւ «ռեյտինգային» ընտրություններ են լինելու, մեծ է հավանականությունը, որ խորհրդարանական ընտրություններում նույնպես կաշխատի ծանոթ-մոտիկ-բարեկամներին ձայն տալու սկզբունքը։
Ու հենց սա է ՀՀԿ-ի այսօրվա ցնծության բուն պատճառը. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մեխանիզմն աշխատում է, հետեւաբար՝ իրենք կարող են առանց մեծ աղմուկի 30-40 տոկոս ձայն ստանալ մի երկրում, որտեղ ժողովրդի 80-90 տոկոսն իրենցից զզվում է։ Չէ՞ որ զզվանքը քաղաքական կատեգորիա չէ, իսկ մարդիկ ձայն են տալու ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀՀԿ ցուցակում ներգրավված անձանց։ Համենայն դեպս՝ ՀՀԿ-ում հույս ունեն, որ հենց այդպես էլ լինելու է։
Կարդացեք նաև
Իսկ ընդդիմության խնդիրը, համապատասխանաբար, լինելու է ժողովրդին հակառակը համոզելը։ Դրա համար դեռ բավականաչափ ժամանակ կա։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում