ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։