«Ողջունում եմ` դա նշանակում է, որ վերջապես մտնում ենք այն երկրների ցուցակը, որտեղ տարանջատվում են Պաշտպանության նախարարն ու բանակի հրամանատարը: Դա դեպի ժամանակակից պետական համակարգի անցում է»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Վիգեն Սարգսյանի` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Պահանջված է, որ բանակի հրամանատարը լինի սպայական անձնակազմին հատուկ որակներով օժտված մարդ, իսկ Պաշտպանության նախարարը` անձ, որը կարող է աշխատել դիվանագիտական դաշտում: Պատահական չէ, որ եվրոպական երկրներում կանայք են նշանակվում Պաշտպանության նախարարներ»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ