Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի եւ Գյումրու ընտրողները գնացել եւ իրենց ձեռքով ընտրել են իշխանական ուժերին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2016 12:01

Հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրին եւ Վանաձորը մինչ այս Հայաստանի ամենաընդդիմադիր համայնքների համարումն ունեին, ուստի անցած ընտրությունները կարեւոր էին հասկանալու համար, թե 6 ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու հարցում իշխանությունների հնարավորություններն ինչպիսինն են։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը անցած ՏԻՄ ընտրություններից հետեւություններ չանեն, ապա Գյումրիում եւ Վանաձորում կիրառված մեխանիզմով, որի էությունը կայանում էր իշխանական ուժերի կողմից մարդկանց ուղղորդված տեղամասեր ուղարկելը, ՀՀԿ-ն իր մի քանի արբանյակների հետ կարող է առանց խոչընդոտի 2017 թվականին խորհրդարանում մեծամասնություն հավաքել։

Ի դեպ, ընտրողներին ուղղորդված տեղամասեր տանելու գործելաոճը կիրառել են ինչպես իշխող ՀՀԿ-ն, այնպես էլ իրենց իբր ընդդիմություն հռչակած ԲՀԿ, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) եւ Դաշնակցությունը։ Սակայն նրանք զրկված են եղել տեղամասերի ներսում լուրջ ընտրակեղծիքներ թույլ տալու հնարավորությունից։ Սա նշանակում է, որ Վանաձորի եւ Գյումրու ընտրողները գնացել եւ իրենց ձեռքով ընտրել են իշխանական ուժերին։ Այս դեպքում էական չէ, թե նրանք ինչու են դա արել՝ ընտրակաշառքի դիմաց, թե աշխատանք կորցնելու սպառնալիքի տակ։ Փաստն այն է, որ Գյումրիում եւ Վանաձորում տեղամասերն ամբողջությամբ վերահսկվել են ընդդիմության վստահված անձանց եւ դիտորդների կողմից, եւ քվեներ չեն գողացվել։ Եթե ընտրողները դեմ էին իրենց «պարտադրված» ընտրության, ապա նրանք կարող էին այլ կերպ վարվել, քանի որ տեղամասերում քվեարկության գաղտնիությունն ապահովված է եղել գրեթե 100 տոկոսով։

Մի խոսքով, իշխանությունները կարող են արձանագրել, որ ընտրությունների վերահսկման իրենց մշակած համակարգն այս պահին արդյունավետ գործում է։ Իսկ ընդդիմությունը պետք է արձանագրի, որ չնայած իրեն հաջողվել է տեղամասերում վերահսկողություն սահմանել, սակայն դրա արդյունքում քվեարկության վերջնաարդյունքը չի փոխվում։ Ուստի ընդդիմությունը տեղամասերը վերահսկելուց բացի՝ պետք է կարողանա նաեւ ընտրողներին համոզել, որ իր օգտին քվեարկեն։

 

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31