Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանն ոստիկանությանն ասել է, որ վախենում էր՝ իրեն բռնաբարեն

Հոկտեմբեր 04,2016 11:44

TMZ պորտալը որոշ մանրամասներ է հրապարակել Փարիզում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակումից և կողոպուտից:

Մասնավորապես, պորտալը գրում է, որ Քիմը քնած է եղել, երբ աստիճանների վրա ձայներ է լսել: Մինչ նա կհասցներ կանչել իր թիկնապահին, հեռախոսը նրա ձեռքից խլել են: Այդ ընթացքում նրա ընկերուհին հասցրել է թաքնվել ներքևի հարկի լոգարանում, դուռը ներսից կողպել և զանգահարել է Քիմի անձնական թիկնապահ Պասկալ Դուվիեին, ով այդ ժամանակ Քորթնիի և Քենդելի հետ եղել է մոտակա գիշերային ակումբներից մեկում:

Պորտալը գրում է, որ 35-ամյա Քիմն այդ ընթացքում խնդրել է խնայել իր կյանքը՝ նշելով, որ 2 երեխա ունի: Նրա սենյակ ներխուժած ոստիկանի համազգեստով 5 անձինք կապկպել են նրա ձեռքերը, նրան թողել լոգարանում և հեռացել:

Ավելի ուշ Քիմը ոստիկանությանն ասել է, որ վախենում էր՝ իրեն բռնաբարեն: Նա նաև նշել է, որ կողոպտիչները ֆրանսերեն են խոսել, և այդ պահին նա չի հասկացել՝ ինչ են խոսում: Այնուամենայնիվ, նա լսել է՝ ինչպես են նրանք կրկնում՝ «մատանի, մատանի»: Նա հասկացել է, որ փնտրում են իր 20 կարատանոց մատանին, և ասել է դրա տեղը: Մատանին Քիմին նվիրել էր ամուսինը՝ Քանյե Ուեսթը. այն արժե 4.5 մլն դոլար:

Կողոպտիչները գողացել են նաև Քարդաշյանի զարդատուփը, որը գնահատվում է ՝ 6.7 մլն դոլար:

Հաղորդվում է, որ Քիմի թիկնապահը հասցրել է ժամանել կողոպտիչների հեռանալուց երկու րոպե հետո:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31